Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է ընթացիկ տարվա դասակարգման աղյուսակը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանիշային աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներից ընդգրկվել են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը (77 կգ), Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (97 կգ):